Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Լյուքսեմբուրգի վարչապետը հրաժարական է տալիս

Լյուքսեմբուրգի վարչապետը հրաժարական է տալիս
11.07.2013 | 12:25

Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ մտադիր է լքել իր պաշտոնը հատուկ ծառայությունների շուրջ առաջացած սկանդալի պատճառով։ Յունկերը Եվրոպայում ամենաերկարակյաց վարչապետն է։

Լյուքսեմբուրգում մեղադրում են կառավարությանը՝ հատուկ ծառայությունների ապօրինի գործողություններին վերջ դնելու անկարողության համար։ Հատուկ ծառայությունները, ըստ մեղադրանքների, թաղված են կոռուպցիայի մեջ։ Բացի այդ, վերջիններս իրականացնում են ապօրինի գաղտնալսումներ։ Քաղաքական վիճակը այնքան էր լարվել երկրում, որ որոշ ուժեր պահանջում էին խորհրդարանի հրաժարականը։

Ժան-Կլոդ Յունկերը եվրոպական գաճաճ այս պետության վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 1995 թվականից։ 2005 թվականից սկսած՝ նա նաև գլխավորում է եվրագոտու ֆինանսների նախարարների խումբը։

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ